Սահմանազատումից հետո Ադրբեջանի տարածքում հայտնված երկու տների և մի քանի այլ փոքր գույքերի ու հողակտորների սեփականատերերը դիմել են փոխհատուցում ստանալու համար և արդեն ստացել են։
Վաղը Կիրանցի հարևանությամբ սահմանագծի երկայնքով կանգնելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները։ Սրանով պայմանավորված որոշ քաղաքացիներ որոշել են իրենց պատկանող փոքր շինությունների վրայից հանել պիտանի շինանյութը և տանել հետագա օգտագործման համար։
Համացանցում հայտնվել են նաև կադրեր, որտեղ Կիրանցի բնակիչներից մեկը, ով տարածքում տեղադրված ապօրինի տնակի սեփականատեր է, փայտ և ցանկապատ է այրում։
Այս ամենի ֆոնին Վանեցյանի լրատվամիջոցի հայտնի սադրիչ և ստախոս լրագրող Անի Գևորգյանը տեղից կադրեր է հրապարակել, թե իբրև քաղաքացիներն այրում են իրենց գույքը։ Այնինչ գործ ունենք ինչ որ փայտեր այրելու և շինությունն ապամոնտաժելու և շինանյութը տեղափոխելու հետ։
Այս ամենն ակնհայտորեն արվում է Բագրատի հանրահավաքի համար հուզական ֆոն ապահովելու համար։ Տևական ժամանակ Բագրատի կողմնակիցները Կիրանցում մարդ էին փնտրում, ով սեփական գույքը կայրի ու կնկարի դա` խոստանալով դրամական փոխհատուցում։