Քանի դեռ զրուցում ենք, երևանցիները կանգառներում սպասում են, ամեն մեկիս գործը ծառայությունն է այս քաղաքին․ Ավինյան

Ինչպես հայտնել էինք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայան՝ հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով։

«Քանի դեռ այստեղ զրուցում ենք, երևանցիները կանգառներում սպասում են։ Յուրաքանչյուր տեսակի հարց ու խնդիր, բարձրաձայնելու ճիշտ ձևն ու մեթոդն ունի։

Կանգառներում երևանցիների սպասելը ավելի կարևոր է այստեղ յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիս գործը ծառայությունն է այս քաղաքին։ Երբ մեզանից մեկը սկսում է սխալ աշխատել, համակարգը քանդվում է»,- ասել է Ավինյանը։

Հիշեցնենք՝ Երևանում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

Տեղի ունեցածով պայմանավորված՝ ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ