Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանդիպել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հետ, սակայն չհստակեցնելով, թե երբ:
«Բագրատ սրբազանի հետ ես առիթ եմ ունեցել հանդիպելու»,- ասել է նա:
Լրագրողների ճշտող հարցին՝ ե՞րբ, վերջինս չի մանրամասնել:
Սարգսյանը նաև հստակ չի պատասխանել հարցին, թե իրեն հնարավոր է՝ տեսնեն հարթակում՝ Գալստանյանի կողքին:
«Եթե դրա անհրաժեշտությունը լինի… մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն շարժումը հաջողության հասնի, և իշխանափոխություն լինի»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։