Սիմոնյանն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից:

Նախագահ Էբրահիմ Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։

Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է տեղեկություններն այն մասին, որ նախագահը և նրա պատվիրակությունը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։

Պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռաիսին և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը մասնակցել էին Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը և սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ