🇦🇲🇮🇷 ՀՀ վարչապետն ուղևորվում է Իրան՝ երկրի նախագահի և մյուսների հրաժեշտի արարողությանը

«Աշխատանքային այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ներկա է գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։

Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է տեղեկություններն այն մասին, որ նախագահը և նրա պատվիրակությունը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։

Պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռաիսին և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը մասնակցել էին Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը և սահմանային Արաքս գետի վրա Խուդաֆերին հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ