Մոսկվայի Բիբիրևո թաղամասում հրդեհ է բռնկվել Պլեշչեևա փողոցում գտնվող «Գրան Պլյուս» առևտրի կենտրոնի շենքում։
Դատելով տելեգրամյան ալիքների հրապարակած տեսանյութերից՝ հրդեհի օջախը գտնվում է «Funny Prices» խանութում։ Պատուհաններից սև ծուխ է բարձրանում։
Այժմ հրդեհը մարվել է 40 քմ տարածքում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառված վնասի չափը պարզվում է։