Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել և գրել․
Սա էլ Կիրանցի նոր ճանապարհն է, որի շինարարությունը սկսվել է այսօր: Նախատեսվում է, որ նոր հատվածի շինարարությունը կտևի երկու ամիս:
Հիշեցնեմ, որ երեկ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի շինարարությունը, որը լայնացվելու է և անցանելի է դառնալու բեռնատարների համար: