Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։

Ըստ Էսլամիի՝ Սահմանադրության պահապանների խորհրդին խնդրել են, որ թեկնածուների գրանցումը սկսվի մայիսի 28-ից։

Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։

Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ թվով 9 մարդ, զոհվել են։

Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմըև այլ պաշտոնյաներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ