«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իրանի նախագահի ուղղաթիռի անհայտացման ֆոնին շատ կարևոր դետալ կարծես թե աչաքթող է արվել Բաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից։

Երբ ներկայացվում էր Արաքս գետի վրա «Քիզ- Քալասի» հիդրոէլեկտրոկայանի տեղակայման վայրը քարտեզի վրա, Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները ներկված էին երկու երկրների դրոշներով ։ Կարող էր սովորականի նման, պարզապես գրված լիներ Հայաստան և Ադրբեջան, բայց չէ, Հայաստանի տարածքը հստակ նշված էր Հայաստանի գույներով, Ադրբեջանինը՝ իրենց դրոշի, նաև օկուպացված տարածքները։

Իրանը այս ժեստով , այս շրջանում բացահայտ դիրքորոշում է հայտնել Ադրբեջանի քողարկված նկրտումների վերաբերյալ, ինչպես նաև կանխել է , հնարավոր խոսակցությունը , այսպես ասած, զանգեզուրյան միջանցքի մասով Բաքվի բռնապետի կողմից․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ