Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին արտակարգ իրավիճակից հետո իր առաջին հայտարարության մեջ հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո։

«Հուսով ենք՝ ամենակարող Աստված նախագահին և նրա ուղեկիցներին կվերադարձնի ազգի գիրկը։ Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ