Մենք դեռ լի ենք հույսով․ իրանցի պաշտոնյան հայտնել է, որ նախագահի ու նախարարի կյանքը «վտանգի տակ է»

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի կյանքը «վտանգի տակ է» ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո։ Reuters-ին հայտնել է իրանցի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում:

«Մենք դեռ լի ենք հույսով, բայց ուղղաթիռի վայրէջքի վայրից ստացվող հաղորդագրությունները շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում», — ասել է նա, մեջբերում է Reuters-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ