Այս օրերին բիզնեսմեն տերտերների մի հոծ բազմություն գրոհել է Երևանը՝ Աստծո անունը տալով՝ սերժաքոչարյանական կլանի համար իշխանափոխություն անելու փափագով լցված։
Ահա այդ բիզնեսմեն տերտերների խմբում է նաև Հաղարծինի վանահայր Տեր Սամվել Մխիթարյանը, ով ինչ-որ անհայտ երիտասարդների հետ փողոց էր փակում Երևանում վերջին օրերին։ Զարմանալի ոչինչ չկար, միայն թե Տավուշի բնակիչները զարմացել են, որ վանահայրը իր բիզնեսը «անտեր» է թողել ու եկել Երևան՝ ցույցերի։
Նրանց խոսքով՝ Մխիթարյանը շատ ուշադիր է իր հյուրատան նկատմամբ, վերջերս էլ այն ընդլայնելու նախագիծ էր սկսել, նոր մասնաշենքերի կառուցումը արդեն ընթացքի մեջ էր։ Ինչ խոսք, զարմանահրաշ է, թե Աստծո այս խոնարհ ծառաներին որտեղի՞ց այսքան բիզնես, սեփականություն և վերջիվերջո փող, բայց ինչպես ասում են՝ անքննելի են գործերը Աստծո։