Աննա՜, սուրճ էլի …». վարչապետ Փաշինյանը խնդրեց սուրճ հյուրասիրել լրագրողին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, РБК-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե իր պաշտոնավարման շրջանում ինչ հաջողությունների է հասել:

«Ամենակարևոր բանը, որին մենք կարողացանք հասնել, այն է, որ Հայաստանը հիմա ժողովրդավար երկիր է:
Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, դրանք մեր երկրի պատմության մեզ եզակի ընտրություններ էին, երբ արդյունքները Սահմանադրական դատարանում չէին վիճարկվել: 1995-ից ի վեր, կարող եմ ասել, բոլոր ընտրությունների արդյունքները կեղծվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե 1 տարի 1 ամիս առաջ որևէ մեկին ասեին, որ Հայաստանում հնարավոր են ժողովրդավարական ընտրություններ, ոչ ոք չէր հավատա:

Փաշինյանին հարց է ուղղվել՝ կա՞, արդյոք, իրական ընդդիմություն:«Իհարկե»,- արձագանքել է նա:

Ընդդիմության հետ իր հարաբերությունների մասին ՀՀ վարչապետն ասել է.

«Մենք նրանց հետ նորմալ ենք շփվում, երբեմն ունենում ենք շատ թեժ բանավեճեր, բայց դա նորմալ է ժողովրդավար երկրի համար: Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեության համար որևէ սահմանափակում չկա: Հայաստանում այսօր մամուլն ազատ է, ինչպես երբեք, մենք որևէ գրաքննություն չունենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ