![]()
Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում մեկ անգամ ևս հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանն ասաց՝ սահմանազատման գործընթացում գծվել է սահմանը, որի մի կողմում ՀՀ տարածքն է, մյուսում՝ Ադրբեջանի։
Ինչ է մնացել այս կամ այն կողմում՝ Պետրոս Ղազարյանի հարցին իմ պատասխան, Գրիգորյանն ասաց՝ այս կողմում մնացել է այն, ինչը Հայաստանինն է։
«Ավելի առարկայական՝ նախ եկեղեցին Ադրբեջանին չի անցել, ՀՀ տարածքում է և սահմանազատման գործընթացի շրջանակներում սահմանի գիծն անցնում է եկեղեցուց հնարավորինս հեռու։ Եվ այդ առումով, այն ՀՀ տարածքում է։
Ինչ վերաբերում է տարածքներին, ապա մինչ այս պահը այդ տարածքներում ԶՈՒ-ն էր ծառայություն իրականացնում և դրա պատճառով որտեղ դիրքեր կան, համայնքներն այդ հողերին հասանելիություն չեն ունեցել։ Հիմա երբ որ սահմանապահ զորքերքն են տեղակայվում, այդ տարածքներն ազատվում են և անցնում են գյուղացիների վերահսկողության տակ։
Այս առումով ևս մեկ անգամ կարող եմ պնդել, որ սահմանազատման գործընթացը հաջող է և նախադեպ է, որ շարունակենք այն հենց 1976 թվականի քարտեզներով»,- ասաց ԱԽ քարտուղարը։՛
Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձավ ընդիմադիրների՝ միակողմանի զիջումների վերաբերյալ մեջբերումներին։
«Ի՞նչ նկատի ունեն զիջել ասելով։ ՀՀ-ն իր տարածքից որևէ բան չի զիջել։ ՀՀ տարածքն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է 1976 թվականի քարտեզով եղած սահմանը։ Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են։ Լեգիտիմությունն այնտեղ է, որտեղով անցնում է ՀՀ սահմանը և քոնն է այն, ինչը լեգիտության շրջանակներում պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
![]()