![]()
«Լավ է, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը իր հունով գնում է, իսկ պարոն Բագրատի շարժումը, ակնհայտ էր, նախատեսված էր ոչ թե ինչ-որ սահմանազատման խնդիրներ քննարկելու, այլ ուղղակի իշխանափոխության առիթ էր սահմանազատումների թեման: Եվ կեղծ էին իրենց կողմից անընդհատ տարածվող այն լուրերը, թե հայկական գյուղեր են տալիս և այլն: Անընդհատ Հայաստանի ժողովրդի մի հատվածի էմոցիաների վրա խաղալով, որոնք շատ չեն խորանում, դժգոհ են կառավարության քաղաքականությունից և ցանկացած սուտ հաճույքով ընդունում են՝ չխորանալով՝ ճիշտ է, թե սուտ, հույս ունեին խաբեության հիման վրա ինչ-որ շարժում գեներացնել»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը։
Նրա խոսքով՝ բարեբախտաբար, ինչպես երևում է, չի ստացվում, և այն 30 000-ն էլ, որ մի կերպ հավաքել էին ամսի 9-ին, հիմա արդեն կամաց-կամաց պակասում է: Մեր զրուցակիցը կարծում է, որ ժողովրդավարական գործընթացի շրջանակներում ամեն ինչ շատ հանգիստ, հանդարտ կավարտվի, և Ռուսաստանը հերթական անգամ չի կարողանա մեզ պարտադրել իր հեգեմոնիան տարածաշրջանում և Հայաստանը վերածել գուբերնիայի, ինչի վտանգն իրականում կար։
Խոսելով այն մասին, որ որոշ ժամանակ առաջ ընդդիմությունը պնդում էր, թե Ալիևը չի համաձայնի սահմանազատման իրականացմանը, կխանգարի և այլն, քաղաքագետն ասաց. «Իրականում մենք պետք է հասկանանք, որ Ալիևի հրապարակային հռետորաբանությունը միտված է հենց Հայաստանում դժգոհ մասսաների վրա ազդելուն, էմոցիաների վրա խաղալուն և նրանց ոտքի հանելուն, որպեսզի նրանք սաբոտաժի ենթարկեն այս գործընթացը, ինչը Ալիևին է պետք։ Այդ սաբոտաժը պետք է Ալիևին, բայց ինքը չի կարողանում դա անել, որովհետև Արևմուտքի ճնշման տակ է, և պաս է տալիս մեր ընդդիմությանը. այստեղի ռուսամետ ընդդիմությունն է այդ ամեն ինչը կազմակերպում»,- ասաց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()