![]()
«Գարեգին Բ & Co — ն մի կարևոր տեղ վրիպել են»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
«Եկեղեցում ժամերգությունը, պատարագը կամ որևէ ծես դա քահանայի, հոգևորականի մենախոսություն է։ Այնտեղ հոտը՝ լսարանը, լուռ լսում է քարոզը, չի վիճարկում, հակադարձում կամ մեկնաբանում հոգևորականի որևէ խոսք կամ տեքստ, թեկուզ արտաքուստ։ Իմ ունկնդրած եկեղեցական ծեսերից թերևս կնունքն ու հարսանիքն են, որտեղ փոքրիկ դիալոգ կա նորասպսակների կամ կնքվողի համար։
Դարերով այս վիճակը կարծրացել է, ու Գարեգին Բ & Co-ին թվացել է, որ եթե որևէ կղերական մուտք գործի քաղաքականություն, ապա «հոտն» այնտեղ էլ չպետք է վիճարկի կղերականի որևէ խոսք, արարք։ Մինչդեռ քաղաքականի աշխարհը այլ սկզբունքով է աշխատում և լիդերության ինստիտուտի հիերարխիան բացարձակ այլ ակզբունքով է ձևավորվում ու աշխատում…
Եվ չգիտակցելով քաղաքական ու կրոնական կյանքերը կազմակերպող օրենքների տարբերությունը, Եկեղեցին դրեցին քաղաքական կյանքի մսաղացի տակ, ու օրեցօր զարմանում են, որ քաղաքականություն ներխուժած հոգևորականին հանրությունը «աղում է»…
Իսկ ի՞նչ էին սպասում. Հարսի հնազանդությո՞ւն: Այդպես չէր կարող լինել գոնե 21-րդ դարում»:
![]()