Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

Երեկ Բագրատ Գալստանյանը հանրահավաքի ժամանակ հավաքված բազմությանը կոչ արեց զանգվածային գործադուլներ և դասադուլներ իրականացնել՝ դրանք զուգորդելով Երևանի փողոցներում և Հանրապետության տարբեր մարզերում անհնազանդության գործողություններով:

Այսօր առավոտյան արդեն վերջինիս համակիրները, որոնք իրականում Հանրապետական, Դաշնակցություն և մի քանի այլ ընդդմադիր կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներն են, փոքր խմբերով ցրվելով Երևանի որոշ հատվածներում, փորձեցին իրականացնել իրենց առաջնորդի հանձնարարությունը:

Այն, որ ընդդիմադիրների այս անպտուղ գործողությունները սովորական են դարձել հանրության լայն շերտի համար, երկար-բարակ գրելու կարիք չկա. պատերազմից հետո նրանց հիմնական զբաղմունքը դարձել է սեզոնային անբովանդակ հանրահահավքները, որոշ ժամանակ փողոցները չափչփելը, հետո հանրության վրա մեղադրանքներ և լուտանքներ շաղ տալը, թե «չի ուզում փրկվել»:

Վերջիններիս գործողությունների մասին բովանդակային խոսելը պարապ զբաղմունք կդառնա, քանի որ դրանք նույնն են բոլոր ժամանակներում: Միակ բանը, որ ընդդիմությունը հաճախակի փոփոխում է, առաջնորդի դեմքն է՝ հույս ունենալով, թե այս «մեկով» կհաջողի:

Այժմ այդ մեկը Բագրատ Գալստանյանն է, Տավուշի հոգևոր առաջնորդը, Հայ առաքելական եկեղեցու բարձր ներկայացուցիչը, որը իր օրակարգում առանցքային կարևորություն է տալիս սիրուն և հանդուրժողականությանը, հոգիների մաքրմանը, ստից, կեղծիքից, ատելությունից ազատմանը:

Ինչ խոսք, առաջին հայացքից թվում է, որ հոգևորականի համար, անշուշտ, այս կարևորագույն արժեքները պետք է լինեն ուղենիշ, և դրանում երկբայություն ու տարակարծություն չի կարող լինել: Սակայն իրականում Բագրատ Գալստանյանի գործողությունները, երբեմն նաև խոսույթը այլ բանի մասին են վկայում, որն էլ արտահայտվում է նրա համակիրների խոսքում և գործողություններում: Եվ որքան էլ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած հոգևորականը պնդի, թե ինքը առաջնորդ չէ, այլ մարդիկ ինքնաբուխ են իրենց դժոգությունը արտահայտում, բնավ այդպես չէ, քանի որ Գալստանյանն ինքն էլ հասկանում է, որ հրապարակի բազմության արարքների անմիջական պատասխանատուն ինքն է:

Որպես ասվածի հավաստիացում՝ հարկ է մեջբերել շարժման ակիվիստների այսօրվա որոշ խոսույթ և գործողություններ, որոնց անմիջական իրականցնողներից մեկը շարժման քաղաքական առաջնորդ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր: Վերջինս իրենց գործողություններին ընդդիմացող և դժգոհող վարորդներից մեկի վրա բղավում էր, հայհոյում՝ ասելով՝ «չաթ…ախ»: Դանիելյանի այս հայտարարությունը լսելով՝ անմիջապես տարիներ առաջ դաշնակցական Արմեն Ռուստամյանի հայտարարությունն ես հիշում, երբ վերջինս այդ ժամանակվա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին անվանել էր նույն բառով՝ «չաթ…ախ»: Տպավորություն է, որ դաշնակցականների շրջանում այս կերպ անձանց վիրավորելը ընդունված պրակտիկա է, և, անկախ իրավիաճկից ու ժամանակներից, կիրառում են:

Առավել ուշագրավ է Գալստանյանի մեկ այլ համակրի՝ այսօրվա ակցիաների ժամանակ դրսևորած վարքագիծը և խոսույթը, երբ վերջինս աշխատանքի կամ այլ վայր շտապող քաղաքացուն, որը ընդդիմանում էր փողոցը փակելուն, հարց հղեց, թե «քրիստոնյա է», «հա» արձագանքը ստանալուց հետո, պատասխանեց. «հ…փ արա»: Այս ամենից հետո սկսվեց փողադարձ հարվածներ միմյանց:

Այսօր ևս մեկ նման միջադեպ էլ տեղի ունեցավ, երբ զոհվածի՝ ակցիա իրականացնող մայրը հարձակվեց երիտասարդ ոստիկանի վրա, վիրավորեց, նվաստացրեց նրա արժանապատվությունը, երկու անգամ հարվածեց և գետնին գցեց իրավապահի գլխարկը, ինչ է, թե ոստիկանը պահում էր հասարակական կարգը:

Այսօրվա ընթացքում նմանօրինակ դեպքեր գուցե շատ ավելին են եղել, որոնք պարզապես տեսախցիկը չի արձանագրել, սակայն այստեղ կա մեկ այլ կարևոր փաստ, որը հարկ է արձանագրել:

Բաժանարար գծերը վերացնելու, ատելության մթնոլորտը թոթափելու, սեր և հանդուրժողականության լոզունգների ջատագով, հոգևորական Բագրատ Գալստանյանը հրապարակային մեկ բառ անգամ չասաց այս դրսևորումների վերաբերյալ, փոխարենը նա անդադար կերպով դժոգոհեց ոստիկանների՝ օրենքով սահմանված գործողությունների կատարման ընթացքից:

Հարց է առաջանում՝ օրհնո՞ւմ է արդյոք Բագրատ Գալստանյանը իր համակիրների կողմից այս տեսակ ատելության մթնոլորտի գեներացումը, անձանց նվաստացնելու քայլերը, հասարակության մեջ բաժանարար գծեր առաջացնելու դրսևորումները: Դատելով նրանից, որ որևէ դատապարտման կամ զպասվածության կոչ չհնչեցրեց նա՝ ենթադրել կարելի է, որ ողջունում է կամ առաջնորդվում երկակի ստանդարտներով:

Հետաքրքիր է նաև, թե ինչ է խոկում այս ամենի վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսը: Թեպետ հաշվի առնելով տարբեր տարիների՝ Հայաստանում տեղի ունեցած արյունոտ և այլ տեսակի հանրային հչողություն ստացած հարցերի դեպքում Մայր Աթոռի քար լռությունը՝ կարելի է եզրակացնել, թե ինչ է խոկում Գարեգին Բ-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ