Նրանց մեջ էդպիսի դուխով մարդ չկա, որ ինձ սուրճի հրավիրի․ Նարեկ Գրիգորյան

Քաղաքացիները եթե բողոք ունեն, դա պետք է անեն առանց մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին օրենքը խախտելու․ մենք այնպես ենք ակցիա արել, որ քաղաքացիներին շատ նեղություն չտանք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

«Երբ մենք ճանապարհ էինք փակում, մարդիկ դրան բարի էին վերաբերվում, իջնում էին, քննարկումներ էին անում մեզ հետ։ Ես չեմ տեսել, բայց եթե քաղաքացիներին նեղություն են պատճառում, այդ նեղությունն էլ վիճաբանության է վերածվում, ապա իրավապահները պարտավոր են դա կարգավորել եւ մարդկանց ազատ տեղաշարժն ապահովել»,— նշեց Նարեկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ ինքը համոզված է՝ ՔՊ-ից ոչ մեկ չի միանալու այդ ակցիային․ «Ինքս չեմ քվեարկելու ՀՀ լեգիտիմ վարչապետի հրաժարականի պահանջին կողմ, որովհետեւ նա ընտրվել է առանց ընտրակաշառքի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ