![]()
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13–ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Դատական նիստին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը: Դատարանի դահլիճում են նրա աջակիցները, այդ թվում որդին՝ Լեւոն Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանին դահլիճում գտնվողները դիմավորեցին ծափահարություններով եւ «ազատություն» վանկարկումով:
![]()
Մեղադրանքը ներկայացնում են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը: Դատարանը 10 րոպե ընդմիջել է նիստը, դատախազների ներկայությունը ապահովելու համար, ինչպես նաեւ դատավորը կարգադրեց դատական կարգադրիչներին լուծել ձայնի խնդիրը, որովհետեւ լսելի չէ դատաքննության մասնակիցների խոսքը:
տեսանյութը՝ NEWS.AM
![]()