![]()
«Փաստերի ստուգման հարթակը» կարողացել է պարզել, որ աղմկահարույց «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջը վարում է Հանրապետական կուսակցության հետ փոխկապակցված Արմեն Աբը:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է ֆեյք էջերին և օրինակներով ցույց տվել, թե ինչպիսի ազդեցություն են ունենում նման էջերի որոշ հրապարակումներ դյուրահավատ ընթերցողների վրա։
Հայկական տիրույթում հատկապես աչքի է ընկել «Դուխով Հայաստան» (հետագայում վերանվանված «Դուխով Հայաստան Open Society») ֆեյսբուքյան էջը, որի վարողին (ադմինիստրատորին) ձերբակալելու մասին ապրիլի 5-ին հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նախկին իշխանությունների հետ կապերը
Աբը ակտիվորեն մեկնաբանել և տարածել է Հանրապետական կուսակցության հետ կապված տեղեկություններ։ Նրա ֆեյսբուքյան գործունեությունը դիտարկելիս նկատվում է, որ Աբը անձնական շփումներ է ունեցել ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ։ Նա նաև ինտենսիվորեն լայքել է ՀՀԿ-ական գործիչների ֆեյսբուքյան հրապարակումները:
![]()
Ուշագրավ է, որ Աբն իր անձնական էջում տարածել է «Դուխով Հայաստան» էջի` Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անելու համար ԵՊՀ-ի դիմաց հավաքվելու կոչը (ընդգծելով «open society» բառերը) և դա մեկնաբանել իբրև քաղաքացիական բախումներ և բռնություն հրահրելու «սորոսականների» կոչ (քանի որ այդ նույն ժամին ԵՊՀ-ի դիմաց մամուլի ասուլիս էր հրավիրել նաև Նարեկ Մալյանը)։ Սակայն, ինչպես արդեն պարզվեց, կոչի հետևում ոչ թե «սորոսականներն» էին, այլ հենց ինքը՝ Արմեն Աբը:
![]()
աղբյուրը՝ fip.am
![]()