Հանրապետություում փակ փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին

 

Երևանում վաղ առավոտից տեղի ունեցող անհնազանդության ակցիաների վայրից, ըստ նախնական տեղեկությունների, կա 88 բերման ենթարկված:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):

ՆԳՆ-ից նաև հավելեցին, որ այս պահին Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ ու փողոցներ չկան:

Հիշեցնենք՝ Բագրատ սրբազանը երեկ հրավիրած հանրահավաքի ընթացքում կոչ էր արել վաղ առավոտից տոտալ անհնազանդության ակցիաներ իրականացնել՝ փակել փողոցներ ու ճանապարհներ Երևանում ու մարզերում:

ԹԱՐՄԱՑՎՈՂ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ