Գալստանյանի Շարժումը այսօր հայտարարեց՝ ԵՄ անդամության թեկնածությանը դեմ է. կտրականապես

Գալստանյանի Շարժումը այսօր հայտարարեց՝ ԵՄ անդամության թեկնածությանը դեմ է. կտրականապես

Երկու օր առաջ Վազգեն Գալստանյանը «հանձնարարել էր» դիվանագիտական խմբին Հայաստանի դիվանագիտության հետագա քայլերի ծրագիր կազմել։

Այսօր արդեն բեմից ելույթ ունեցավ Վահագն Մելիքյանը՝ նախկին ԱԳՆ գլխավոր քարտուղար, և ներկայացրեց դիվանագիտական խմբի կազմած ծրագիրը։

Տեքստի մեծ մասին չանդրադառնանք, հատկապես որ մեծ մասը ջուր էր ու գանք մեխին. — «Մենք բացառում ենք որևէ կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ»։ Այս նախադասությունը թարգմանվում է այսպես.- «Մենք բացառում ենք ԵՄ-ին անդամության թեկնածության հայտ ներկայացնելը»։

Սա ոչ այլ ինչ էր, քան հավատարմության երդում Ռուսաստանին՝ իբր Կիրանցի համար սկսած պայքարի հարթակից։ Որքան էլ ամեն կերպ փորձեցին հերքել ու մերժել ռուսական հետքը այս «սրբազան» պրոցում, այս «երդումը» սակայն լրիվ մերկացրեց պրոցեսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ