![]()
«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճշտված տեղեկություններով մոսկվահայ մի մեծահարուստ ֆինանսավորել է մի խումբ ռուս տրանսգենդեր կանանց /ոչ սեքս-աշխատող/ ուղեւորությունը Երեւան։ Նրանց առաջարկել են փող աշխատել Հայաստանում, իսկ կոնկրետ հանձնարարությունը, թե ինչ պետք է անեն, ասել են, որ կասեն արդեն Երեւանում։ Ֆինանսավորել են նրանց տոմսերը, գիշերակացը, ապրուստի գումարը։ Նրանց հետ բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայի հայկական տաճարային համալիրի Սուրբ Պայծառակերպության եկեղեցուն /նոր եկեղեցի/ կից սեղանատանը/ճաշասրահում։
Հիշեցնենք, որ Նույն այդ համալիրում գտնվում է Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրաս Ներսիսյանի նստավայրը, ով նաեւ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդն է։ Ակնհայտ է, որ սադրանք են կազմակերպում՝ բնակչության մի մասի հոմոֆոբ զգացմունքները բորբոքելու եւ այդ հիմքով հակաեվրոպական նարատիվներ տարածելու նպատակով։ «Զուգադիպությամբ» Վրաստանում էլ Իվանիշվիլու «Վրացական /ռուսական/ երազանքը» օտարերկրյա գործակալների օրենքի ընդունման երրորդ ընթերցումը նշանակել է մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը․ մի օր, որը Վրաստանի պատրիարքարաննն էլ 2013-ից հռչակել է որպես Ընտանիքի սրբության օր։ Հետխորհրդային երկրներում հոմոֆոբ դիսկուրսը ռուսական ФСБ-ի ամենասիրած ու «արդյունավետ» ուղղություններից է։ Զգուշացում․ հոմոֆոբ գրառումները կհեռացվեն, իսկ դրանց հեղինակները՝ կարգելափակվեն»:
![]()