![]()
Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը մամուլի ակումբներից մեկում հանդես է եկել ելույթով, որտեղ իր խոսքում անդրադարձել է ականազերծում իրականացնելու ժամանակ վիրավորում ստացած հայ զինծառայողներին:
Այդ համատեքստում Ղազարյանը մաղթել է, որ բոլոր այն հայ սակրավոր զինծառայողները, որոնք ականապատ դաշտեր կտնեն, մահանան կամ վիրավորում ստանան:
«Արդեն երկրորդ դեպքն է, որ հայ սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին: Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը»,-ասել է Ղազարյանը:
![]()