Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

 

Քիչ առաջ Լոռու մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ մարզկենտրոն Վանաձորում, ուժգին կարկուտ է տեղացել:

Այն եղել է խոշոր չափերով ու առատ, տևել մի քանի րոպե՝ ենթադրաբար մեծ վնաս հասցնելով մարզկենտրոնի ու հարակից բնակավայրերի այգիներին ու մշակաբույսերին:

Նշենք, որ մարզում տեղումներ են ամենօրյա պարբերականությամբ, կարկուտ է կանխատեսված նաև առաջիկա շաբաթվա ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ