![]()
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում, բենզալցակայանի տարածքում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել է Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։
Հրշեջները կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Պարզվում է, թե ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ է պայթել, ինչպես նաև արդյոք պայթյուն-փլուզման հետևանքով տուժածներ կան թե ոչ։
![]()