Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Գազայի հատվածում իր գործողությունների համար «կնախանձեր Ադոլֆ Հիտլերը»։

Նա համապատասխան հայտարարություն է արել Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ գրավոր պատասխանելով հարցերին մայիսի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Անկարա կատարելիք այցից առաջ։

«Նեթանյահուն Գազայում հասել է ցեղասպանության այնպիսի մակարդակի, որը կստիպեր Հիտլերին նախանձել: Մենք խոսում ենք այն մասին, որ Իսրայելը թիրախավորում է շտապօգնության մեքենաները, հարձակվում է սննդի բաշխման կետերի վրա և ռմբակոծում օգնության ավտոշարասյունները, ոտնահարում է մարդկանց կյանքի իրավունքը Գազայում»,- մեջբերում է Haber հեռուստաալիքը Էրդողանի խոսքերը:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան «պաշտպանում է նրանցից զրկվածների իրավունքները» Գազայի հատվածում և «կանգնում է խաղաղության կողմում»։ Նրա խոսքով, Իսրայելը «շարունակում է անխոհեմ կերպով ոտնահարել ՄԱԿ-ի բանաձևերը, միջազգային իրավունքը և մարդու իրավունքները», ինչպես նաև պաղեստինյան բոլոր տարածքներում, և ոչ միայն Գազայի հատվածում:

«Պատկերացրեք, թե ինչպես կարձագանքեիք, եթե ինչ-որ մեկը գար ձեր տուն և ասեր, որ հիմա դա նրանն է: Ձեզնից ակնկալվում է, որ կպաշտպանեք ձեր տունը և կդիմադրեք»,- հավելել է Էրդողանը:

Միցոտակիսը պատասխան այցով Անկարա կժամանի մայիսի 13-ին՝ Էրդողանի՝ 2023 թվականի դեկտեմբերին Աթենք կատարելիք այցից հետո։

Սպասվում են Էրդողանի հետ երկկողմ բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն ծովային սահմանների ոլորտում Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրների լուծման ուղիները, Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակը, առևտրատնտեսական հարաբերությունները և քաղաքական և գործարար փոխգործակցության զարգացումը: Թուրքիայի ղեկավարը մտադիր է նաև մանրամասն անդրադառնալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակին և քննարկել տարածաշրջանի այլ հակամարտությունների գոտիները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ