![]()
Կարիճ։ Կենդանակերպի նշանների շարքում ամենագրավիչն են։ Կարող են չափից շատ ջերմ լինել, միևնույն ժամանակ՝ սառը։ Կարիճն այս պահին կարող է սիրել ձեզ, մեկ րոպե անց՝ ատել։ Երբեք չեք գուշակի՝ ինչի մասին է մտածում և ինչ է զգում Կարիճը։
Նրա համար իդեալական կարող է լինել այն զուգընկերը, ով ինչպես՝ մենթալ, այնպես էլ՝ զգացմունքային առումով նրանց ձեռնոց կնետի։ Կարիճը չի վստահում մարդկանց, երբ գործը հասնում է սիրուն և հարաբերություններին։
Սարկազմը նրանց պաշտպանական մեխանիզմն է։ Կարիճի համար իդեալական է այն զուգընկերը, ով կշարունակի հաղթահարել անվստահության պատը։ Եթե Կարիճը սիրի, ձեզ համար սարեր կշարժի։ Կարիճը բոլորից ավելի հոգատար է, և, եթե սիրում է, սիրում է ամբողջ սրտով։
![]()
Աղեղնավոր։ Աղեղնավորներն ամենահեշտն են սիրահարվում, բայց շատ դժվարությամբ են սիրում։ Հին հարաբերություններին վերադառնալու դեպքում նա ընտրում է որակյալ մարդկանց, բայց կարծում է, որ հարաբերությունների ավարտի մեղավորն ինքը չէ։
Աղեղնավորն իդեալիստ է, նա միշտ պատասխանատվություն է կրում գործերի ընթացքի համար։ Արդյունքում՝ հարաբերություններում սեփական սխալներից սովորելու փոխարեն՝ նա կենտրոնանում է նախկին ցավի վրա ու վախենում սիրել։ Սեփական արժեքը հասկանալու փոխարեն՝ նա ուշադրություն է դարձնում վատ բաներին, որոնք նրա մասին ասում են մարդիկ՝ թույլ տալով իրեն կախված լինել նրանց կարծիքից։
Բարձր ստանդարտներ ունեն նրանց համար, ում ընտրում են։ Աղեղնավորը, ամենայն հավանականությամբ, միայնակ կմնա, քան կհամաձայնի լինել մեկի հետ, ով արժանի չէ նրա ժամանակին։
![]()
Ցուլ։ Շատ կամակոր են, վստահում են միայն իրենց և ընտրյալ, փոքրաթիվ մարդկանց։ Իրենց հետաքրքրող մարդկանցից ոչ բոլորին են իրենց մոտ թողնում, քանի որ սիրում են որոշել՝ արդյո՞ք նրանք արժանի են իրենց ժամանակին և ուշադրությանը։
Արտաքինից սառն են, բայց նրանց ներսում ապրում է հոգատար, սիրով լի մարդ։ Ցուլերը չեն արձագանքում ճնշմանը կամ սթրեսային իրավիճակներին։ Զգացմունքներն արտահայտում են ոչ թե բառերով, այլ գործողություններով։ Միշտ ուշադրությամբ հետևում են նրանց, ովքեր հետաքրքրում են իրենց։
Ցուլը կարող է սիրային հարաբերություններում ամենաբարդը լինել, անկեղծորեն սիրելու դեպքում ձեզ կտա չտեսնված վստահություն, նվիրվածություն և սիրելիի համար կանի ամեն հնարավոր բան։
![]()
![]()