ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գրանցված 17 ընկերության դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ ընդլայնվող միջոցառումների շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գրանցված 17 ընկերության դեմ։

Ընկերություններ գրանցված են Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Ստամբուլում, Մերսինում, Անթալիայում, Իզմիրում։

Դրանք հիմնականում արտաքին առևտրային ընկերություններ են, որոնք զբաղվում են նյութերի և սարքավորումների, այդ թվում՝ էլեկտրոնիկայի ներմուծմամբ և արտահանմամբ։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Ադրբեջանում գործող «Lahic Energy» ՍՊԸ-ի դեմ։

Ընկերությունը ղեկավարում է Ադրբեջանի քաղաքացի Ջահանգիր Ալիևը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ