![]()
Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության անհրաժեշտությունը՝ ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների 8-րդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։
Այս մասին հայտարարություն է հրապարակված Հունաստանի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում, որում նաև ասված է․
«Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի վրա:
Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»։
![]()