Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կառավարության շենքում շուրջ երկու ժամ է՝ մեկնարկել է փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ:

«Լուրեր»-ի թղթակիցը Կառավարությունից փոխանցել է, որ հանդիպումը փակ է, լրատվամիջոցների ներկայությունը չի թույլատրվում:

Զուգահեռ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ