Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա համապատասխանում է ներկայիս իրողություններին։ Այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և, ըստ էության, նրանց այլևս գործառույթներ չեն մնացել (նկատի ունի խաղաղապահներին)»,- ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ