![]()
«Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանում անվտանգության խնդիրները Ռուսաստանի մասնակցությամբ»։ Այս խոսքերի հեղինակը Ալիևն է, իսկ նրա խոսքերի հասցեատերը՝ Պուտինը։ Այլ կերպ ասած, մեր թշնամի երկրի ղեկավարը, անվտանգության խնդիրների լուծման համար երախտիքի խոսք է ասում այսպես ասած մեր բարեկամ և դաշնակից երկրի ղեկավարին։ Իսկ իրականում Ալիևը Պուտինին գոհունակություն է հայտնում, որ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը», Հայաստանի թշնամի երկրի՝ Ադրբեջանի անվտանգության խնդիրները լուծել է փայլուն։ Մի խոսքով, մեր ոխերիմ թշնամին ու մեր ոխերիմ բարեկամը գոհ են միմյանցից։ Սակայն ոխերիմ բարեկամին ու ոխերիմ թշնամուն մի պահ դնենք մի կողմ և փորձենք հասկանալ թե ովքեր են նաև Ալիևի հետ համակարծիք և գոհ՝ տարածաշրջանային «անվտանգության խնդիրները լուծելու» Ռուսաստանի «հերոսություններից»։ Իսկ գոհ են իրենց ազգային կուսակցություն հորջորջող «Դաշնակցության» անդամները և որոշ եկեղեցականներ, որոնք Պուտինի նվաճողական ախորժակը բավարարելու համար այս օրերին Տավուշում մարդկանց փորձում են հանել պետության դեմ, իսկ մյուս մասն էլ սոցիալական ցանցերում Պուտինի գովքն է անում։ Փաստացի՝ Հայաստանի ընդդիմությունն ու եկեղեցականները սատարում են, կամ համակարծիք են Ալիևի հետ։
Տավուշում այս օրերին վճռվում է ոչ միայն Հայաստանի ճակատագիրը, այլև պատռվում է շատերի դիմակները։ Հայաստանի ու հայ ժողովրդի փրկության անվան տակ Ոսկեպարի մատույցներում բացահայտվում են Պուտինի հայաստանյան «պրիգոժինիկները», «կադիրովիկները» և նմանատիպ այլ կարգի «վարգոնզոնիկները», որոնք զուգահեռ սատարում են նաև Ալիևի նարատիվները։
Այն ինչ վերջին 4 տարիների ընթացքում կատարվել է Արցախում, Հայաստանում և այս օրերին էլ մասնավորապես Տավուշում՝ ցույց է տալիս, թե ոնց է մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանը լուծում տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Իրեն գերտերություն համարող երկիրը, որը համատեղության կարգով նաև համարվում է Հայաստանի իբր ռազմակավարական դաշնակիցը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները լուծում է բացառպես փոքր Հայաստանի հաշվին և ուշագրավն այն է, որ իբր գերտերության այս գործելաոճից գոհ են մեր թշնամի Ադրբեջանը և Ոսկեպարում կրկեսային հյուրախախեր կազմակերպած «ազգայանականներն» ու «եկեղեցականները»։
Ռուսաստանի, մասնավորաօպես Պուտինի շահերը պաշտապնող հայաստանյան «կադիրովականները» թերևս մոռացել են, թե ինչպես է Պուտինը լուծել Արցախի, Ջերմուկի և մյուս տարածքների անվտանգության խնդիրները։ Թեպետ այդ տեսակը դժվար մոռացած լինի Պուտինի «հերոսությունները», որովհետև հենց այդ տեսակն է աջակցել «ցարին», որպեսզի տարածաշրաջանյին անվտագության խնդիրները Ռուսաստանի մասնակցությամբ լուծվեն բացառապես Հայաստանի հաշվին։
![]()