Երևանից գնացած մի խումբ ջարդել է սահմանապահ ծառայություն իրականացնող ԵԿՄ մեքենան, սա զարմանալի չէ. Ալեքսանյան

«Երևանից գնացած մի խումբ հարձակվել, ջարդել է տեղում սահմանապահ ծառայություն իրականացնող Երկրապահ կամավորական միության մեքենան: Չգիտեմ՝ ինչքանով է սա հասկանալի»

Այս մասին «Ֆեյսբուք»-ի ի էջի ուղիղ եթերում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Երևանից մեկնած անձանց և տեղի մի խումբ բնակիչների՝ ճանապարհների փակման գործողություններին ու տեղի ունեցած միջադեպին:

 

Նա հավելեց, որ մեծ հաշվով, անհասկանալի կամ զարմանալի չէ այդ ամենը:

«Նրանց պայքարն ամենևին էլ սահմանի ու պետության համար չէ, այլ բոլորս էլ գիտեն՝ ինչի համար է: Մենք տեսնում ենք, որ տավուշեցիներն այնքան էլ հետաքրքրված չեն կոնկրետ էս մարդկանց միանալուն, ինչը պարզ տեսանելի է: Դրա համար ստիպված Երևանից և Երևանի մոտակա մարզերից ինչ-որ գողեր են ստիպված տանել ու նրանց ներկայացնել որպես տավուշեցի»,-նշեց Ալեքսանյանը:

Նա հավելեց, որ եթե իրենց նախաձեռնած գործողությունը հաջողի, ամեն բան հարթ ընթանա, Հայաստանն ու Ադրբեջանը ունենալու են պետական սահման շփման գծի փոխարեն: Սա նշանակում է, որ 2 կողմից ծանր զենքերով զորքի փոխարեն կանգնելու են սահմանապահները՝ միայն հսկելու համար, որ սահամանախախտումներ չլինեն, մաքսանենգության դեպքեր չլինեն:

Ալեքսանյանը մի քանի անգամ շեշտեց, որ 5-րդ շարասյունը ուղղակի չի ուզում, որ Հայաստանն ունենա պետական սահման, չունենա սուվերեն տարածք:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ