Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երեկ ձեռքբերված պայմանավորվածությունը

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին ուղղված առաջին քայլը։

Այս մասին X-ում գրել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը։

«Սա շատ լավ նորություն է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։
Այս դրական քայլով մենք կարող ենք զգալի առաջընթաց տեսնել ապագայում տարածաշրջանի տնտեսական աճի և զարգացման առումով։ Շվեդիան լիովին հավատարիմ է այդ նպատակին»,- ընդգծել է արտգործնախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ