![]()
Ռուբեն Վարդանյանին ավելի քան երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ թույլ են տվել զանգահարել իր ընտանիքին այն բանից հետո, երբ Վարդանյանի ընտանիքը միջազգային ուշադրությանը հրավիրեց նրա հացադուլի վրա։
Զրույցի ընթացքում Վարդանյանը նշել է, որ այս ամբողջ ընթացքում եղել է կատարյալ մեկուսացման մեջ, իրեն անգամ թույլ չեն տվել կարդալ։
Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին նրա ընտանիքի այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ միայն նրա ճնշումն են չափում, և ուրիշ ոչինչ:
Ընտանիքը պահանջում է, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ թույլ տան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան:
Բացի այդ, ընտանիքը կրկնում է Ռուբեն Վարդանյանի պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ քաղբանտարկյալներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ։
![]()