![]()
Տիբեթյան մաստիֆ շան ցեղատեսակը Չինաստանում և ամբողջ աշխարհում համարվում է հարստության խորհրդանիշ:
Ամենաթանկ շան հետ զուգավորումը կարժենա մոտ 15 հազար դոլար: Նման ցեղատեսակի շուն պահելու համար անհրաժեշտ է մեծ տուն ունենալ, քանի որ տիբեթյան շան քաշը կարող է հասնել մինչև 130 կիլոգրամի, իսկ հասակը՝ մեկ մետրի:
Hong Dong անունով տիբեթյան մաստիֆ ցեղատեսակի կարմիր շունը դարձել է աշխարհի ամենաթանկ շունը: Hong Dong-ին գնել է Հյուսիսային Չինաստանի մի քաղաքացի՝ վճարելով 1,5 միլիոն դոլար:
Շունը և տերը միմյանց հետ ընկերացել են առաջին իսկ հայացքից: Շան սեփականատերը մուլտիմիլիոնատեր է և բավականաչափ գումար ունի նրան լավագույն ձևով կերակրելու ինչպես տարբեր մսատեսակներով, այնպես էլ ծովային մթերքներով:
![]()
Վաճառքի ժամանակ Hong Dong-ը 11 ամսական էր և կշռում էր 80 կիլոգրամ:
![]()
![]()