Համացանցում հայտնվել է Երևանյան երթուղայիններից մեկում նկաարահաված մի տեսյութ, որտեղ երթուղայինով երթևեկող քաղաքացիները բուռն կերպով քննարկում են Հայաստանի ներքաղաքական թեմաները:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։
Նշենք, որ այդ օրը դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:
Նշենք, որ նախկինում նան որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։