![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հետ կապված կազմակերպական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե (այսուհետ՝ ազգային կոմիտե) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ազգային կոմիտեի նախագահին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն ազգային կոմիտեի կատարած աշխատանքների մասին»,- ասված է որոշման մեջ:
Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի կազմում են․
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (ազգային կոմիտեի նախագահ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ ներքին գործերի նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (ազգային կոմիտեի քարտուղար)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական շարժման և ծրագրերի իրականացման բաժնի պետ (համաձայնությամբ)
«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)։
![]()