Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարք դրսևորած անձը՝ Սամվել Վարդանյանը, ձերբակալվել է:

Նա ոստիկանության բաժին է հրավիրվել խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ սադրում է Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի ավտոբուսից, պատգամավորի հասցեին հնչեցնում է անձը վիրավորող արտահայտություններ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս միջադեպին՝ Հակոբ Ասլանյանն ասել է, որ մի ինչ-որ վարձու խառնակիչ էր, անհայրենիք, որը իրեն նվիրյալ է կարծում:

Միջադեպին անդրադարձել և դատապարտել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Նա շեշտել է, որ արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին՝ հավելելով, որ դրանում թող որևէ մեկը չկասկածի:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս դատապարտել են տեղի ունեցած միջադեպը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ