Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

«Տեսանյութում ամեն ինչ երևում է, մի ինչ-որ վարձու խառնակիչ, վարձու անհայրենիք իրեն հայրենիքի նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան, այդքան բան»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին այսօր հասարակական տրանսպորտում մի երիտասարդ փորձել էր սադրել, «դավաճան» էր անվանել, ապա փորձել նաև հարվածել:

Հարցին, թե վնաս հասցրել է ձեզ հարվածելիս Ասլանյանն արձագանքեց. «Նա ինձ չի հարվածել, փորձել է հարվածել, բայց դե փորձելը դեռ հարավծել չի: Ես ուզում էի իջնել տրանսպորտից, իրեն ասում եմ ճանապարհ տուր, ինքը սադրում է, բայց դե մի փոքր միջադեպ է, «կ չոռտու», ինչի մասին է խոսքը»:

Հիշեցնենք, ավելի վաղ համացանցում տարածվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ