Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախկին կինը դերասանուհի Մարիամ Արիստակեսյանն է. զույգն ամուսանլուծվել է շուրջ 4 տարի առաջ:
Բաժանության համար հատուկ պատճառներ չեն եղել: Հարցազրույցներում նրանք պատմել են, որ մի օր պարզապես հասկացել են, որ ավելի լավ է կլինի առանձին, ամեն մեկն իր կյանքը շարունակի տարբեր ուղղություններով:
Զույգն ունի 2 երեխա՝ տղա և աղջիկ՝ Վաչեն և Նոյեմին:
Մարիամ Արիստակեսյանը խաղացել է մի շարք հեռուստասերիալներում՝ «Սիրո գերին», «Բախտաբեր», «Փրկեք մեր հոգիները», «Երևի»։