![]()
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զեկուցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաջող գործողության մասին՝ ասելով, որ ԻՀՊԿ-ի ուժերը դաս են տվել հակառակորդին։
«Ես ընդգծում եմ, որ Իրանի ժողովրդի շահերի դեմ ուղղված ցանկացած նոր արկածախնդրություն կհանդիպի ավելի կոշտ և ցավալի պատասխանի»,- ասված է Ռայիսիի ուղերձում։
Նրա խոսքով՝ նախորդ գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը երկրի պաշտպանական և քաղաքական բոլոր հատվածների համագործակցությամբ և համակարգմամբ նոր էջ են բացել Իրանի պատմության մեջ։
![]()