Հարավային Կորեան գնահատել է Հյուսիսային Կորեայի նոր հիպերձայնային հրթիռների վտանգը

Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը KBS հեռուստաալիքի եթերում ասել է, որ Հարավային Կորեան կկարողանա հաղթահարել ԿԺԴՀ-ի կողմից մշակվող հիպերձայնային հրթիռները։

Նախարարի խոսքով՝ Հյուսիսային Կորեան հրթիռներ է մշակում Ճապոնիայում գտնվող ամերիկյան զորքերի վրա հարձակվելու, այլ ոչ թե Հարավային Կորեայի վրա։ Միաժամանակ, նա նշել է, որ այդ զինատեսակներին հակազդելու համար կկիրառվի Kill շղթայական համակարգը, որն ունակ է արկեր խոցելու նույնիսկ դրանց արձակումից առաջ։

Նա նաև հիշեցրել է, որ վերջին փորձարկումների ժամանակ Հյուսիսային Կորեային չի հաջողվել հասնել հրթիռների հիպերձայնային թռիչքի վերջնական փուլին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ