![]()
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի լիակատար աջակցության վրա Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ։
«Օսթինը հասկացրել է, որ Իսրայելը կարող է հույսը դնել Միացյալ Նահանգների լիակատար աջակցության վրա՝ Իրանի և տարածաշրջանում նրա պրոքսի ուժերի կողմից ցանկացած հարձակումից պաշտպանվելու հարցում», — ասվում է հայտարարության մեջ:
![]()