Ինչ իրավիճակ է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում․ մանրամասներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե Երևանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։

Ըստ նրա՝ որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից:

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին նույնպես հայտնել էին՝ Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է․ դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան։

Հիշեցնենք՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ևս զգուշացրել էր, որ տարածվող տեղեկատվությունը կեղծիք է:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշել էր, որ ահաբեկչության մասին կեղծ լուրերի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ