Մեղրիի հարցը բանակցողի ոտի տակի «փալաս» էիք դարձել, Վազգենի անունը չտաք, անբարոյականության սիմվոլներ. Անի Խաչատրյան

«Վազգենի անունը տալով հարցեր տալ ու պատասխաններ ստանալ մի սպասեք գեղամներ, դաշնակցականառոբահհկականներ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ շարունակելով.

«Դուք Վազգենի անունը տալու իրավունքը չունեք 99-ի հոկտեմբերի 27-ից սկսած: Էն պահից սկսած, որ ձեր երազած պաշտոնը պահելու համար, Մեղրիի հարց բանակցողի ոտի տակի «փալաս» էիք դարձել, հիմա դու՞ք եք Վազգենից խոսում։ Բոլորդ գիտեիք, որ Վազգենին ու Դեմիրճյանին Մեղրիի տարբերակին դեմ լինելու համար են սպանել, գիտեիք, որ Քոչարյանը Մեղրին փոխանակելու տարբերակով է բանակցում, բայց ձեզ համար մեկ էր, կուզեր թող Լոռին, կամ Սևանը տար, կարևորը պաշտոնները պահելն էր ձեր։

Երբ 27-ի դատը արագացված էին անում ու կոծկում, դուք ու՞ր էիք, պիցցա առաքո՞ղ էիք աշխատում: Տո «ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՄՎՈԼՆԵՐ», ախր ծպտուններդ դուրս չէր գալիս, Վազգենի անունը վախենում էիք տալ, Վազգենի շիրիմին էլ, եթե գնում էիք, գիշերով էիք գնում, որ Քոչարյանը չիմանա, թե չէ գործից կհանի։

Հայաստանի դժբախտությունը Ռոբն ու Սերժը չեն, իրենք երկուսով ոչինչ անել չէին կարող, եթե ձեզ նման անողնաշարները պաշտոնի ու բարեկեցության համար դրանց հենարան չդառնային»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ