Լուկաշենկոն երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Լուկաշենկոն աշխատանքային այցով Մոսկվայում կլինի ապրիլի 11-12-ը։ Նախատեսվում են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացման առանցքային հարցեր։ Անդրադարձ կլինի նաև առկա մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու գործողությունների համակարգման հարցերին:

Տիեզերագնացության օրվա կապակցությամբ ապրիլի 12-ին նախատեսվում է համատեղ միջոցառում։ Նախագահները կքննարկեն տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարները ևս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ