![]()
«Մեր երկրների հարաբերություններն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն, մինչդեռ մեր ժողովրդի առանչությունների տարեգրությունն ունի հարյուրամյակնների պատմություն: Սա ամուր հիմք է, որի վրա կառուցված են մեր հարաբերությունները և որը պետք է ամրապնդել և զարգացնել»:
Այս մասին այսօր՝ «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն, հայեցակարգից իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Հայաստանի և Վրաստանի փոխգործակցության առանցքը արժեհամակարգային նմանությունն է, որը միահյուսված է ժողզովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև օրենքի անվերապահ գերակայությունը:
ՀՀ-ի և Վրաստանի միջև այս տարվա հունվարին ստորագրաված ռազմավարական համագործակցության մասին հռչակագրում, էական է միմյանց տարածքային ամբողջականության և ինքիխանության անվերապահ ճանաչումը, օրակարգում է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հարցը:
Օգտվելով առիթից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհարվորել վրաստանի մեր գործընկերներին և վրաց ժողովրդին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու առիթով, լիահույս եմ որ այդ իրադարձույթւոնը կնպաստի տարածաշրջանի կայութնացմանը»,- նշեց Հարությունյանը:
![]()