![]()
Պետք է վերահաստատեմ, որ Հայաստանի Հանրապետությունը միտված է սահմանազատում իրականացնելուն և ինչքան էլ ցավոտ խնդիրներ ի հայտ գան այդ դելիմիտացիայի արդյունքում, պատրաստ է գնալ դրան:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Վերջիվերջո մենք պետք է պետական սահման ունենանք, սահմանազատենք մեր պետությունը»,- ասաց Չախոյանը:
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ընդդիմությունն ակտիվ պտտվում Տավուշի մարզում, հանդիպում բնակչների հետ, ինչու դա չի անում իշխանությունը, Չախոյանն ասաց՝ իշխանությունը դա արել է Կառավարության ղեկավարի, երկրի վարչապետի մակարդակով:
![]()